«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է, թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վնասվածքի մասին:
«Բոլորը նրան շուտափույթ ապաքինում են մաղթում։ Մենք իսկապես կարոտում ենք նրան: Վերականգնումը լավ է ընթանում, բայց ոչ-ոք չգիտի, թե ինչ կարող է լինել մինչև փետրվար։
Հուսով եմ, որ ՉԼ-ի փլեյ-օֆֆում իմ բոլոր ֆուտբոլիստները կլինեն իմ տրամադրության տակ», – մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: