Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը կմասնակցի Կաթարում կայանալիք Աշխարհի 2022թ. առաջնությանը, հայտնում է L’Équipe-ը:
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը մոտ է խաղադաշտ վերադառնալուն, բայց, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» մնացած հանդիպումներն Աշխարհի առաջնությունից առաջ:
Նշենք, որ Աշխարհի 2022թ. առաջնությունը կկայանա Կատարում, նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 18-ը: