Պաշտոնական. Ռալֆ Հասենհյուտլը հեռացվեց «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Սաութհեմփթոնն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ռալֆ Հասենհյուտլի հետ։

55-ամյա ավստրիացի մասնագետը հեռացվել է թիմի վատ արդյունքների պատճառով, որը մեկնարկային 14 տուրերում վաստակելով ընդամենը 12 միավոր՝ գտնվում է 18-րդ հորիզոնականում։

Հասենհյուտլը «Սաութհեմփթոնը» գլխավորում է 2018 թվականի դեկտեմբերից։