ՀՖՖ-ն արձագանքել է Վալերի Կարպինի հետ բանակցելու մասին լուրին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ բանակցություններ վարելու մասին լուրին։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավոր մարզիչ փնտրելու ակտիվ փուլում է, և չի մեկնաբանում որևէ մասնագետի հետ բանակցությունների ընթացքը»,- ասել է ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը, հայտնում է Sport24-ը։

Ավելի վաղ  տեղեկություն կար, որ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պայմանագիրը երկարաձգելուց առաջ բանակցություններ է վարել ՀՖՖ-ի հետ։