Օլիվյե Ժիրուն կընդգրկվի Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում ԱԱ -2022 -ին մասնակցելու համար

Իտալական «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվյե Ժիրուն կընդգրկվի Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությանը մսնակցելու համար, հայտնում է RMC-ն։

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ԱԱ-2022-ի հայտացուցակը կհրապարակի նոյեմբերի 9-ին։

Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն ԱԱ-2022-ում ընդգրկված է D խմբում, որտեղ կխաղա Ավստրալիայի, Դանիայի ու Թունիսի հետ։