Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոն խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի մասին։
«Նա բազմակողմանի ֆուտբոլիստ է, մեզ հետ առաջին խաղում նա խաղաց ձախ եզրում, մյուսներում խաղաց խաղադաշտի մյուս եզրում, և ես գիտեմ, որ նա նույնիսկ կենտրոնում և եզրում է խաղացել:
Նա կարող է խաղալ ցանկացած դիրքում, ինչ դիրք էլ որ զբաղեցնի, և հաջողության կհասնի, քանի որ նա հիանալի ֆուտբոլիստ է»,- մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն։