Թուրինի «Յուվենտուսը» կապի մեջ է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոզոլայի հետ, այդ մասին հայտնում է Foot Mercato-ը:
Աղբյուրի համաձայն, «Յուվենտուսի» ներկայացուցիչները հետևել են 26-ամյա իսպանացուն «Ֆիորենտինայում» վարձավճարով հանդես գալու ժամանակ, որի կազմում նա անցած տարի անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո: