Հայտնի է, Ժորդի Ալբայի ապագան «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնայի» ձախ պաշտպան Ժորդի Ալբան կարող է տեղափոխվել իտալական «Նապոլի»:

Ինչպես հայտնում է AS-ը, «Բարսելոնան» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել ֆուտբոլիստից:

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը պատրաստ է անվճար բաց թողնել Ալբային՝ աշխատավարձը թեթևացնելու համար, իսկ «Նապոլին» պատրաստվում է օգտվել ստեղծված իրավիճակից: