Անտոնիո Կոնտեն պահանջ է ներկայացրել «Թոթենհեմի» ղեկավարությանը

Լոնդոնի «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտնել է, որ պատրաստ է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը, եթե ակումբը տրանսֆերային շուկայում ծախսի այնքան գումար, որքան ծախսում է «Մանչեսթեր Սիթին», հայտնում է լրագրող Մեթ Լոուն:

Իտալացի մասնագետը վստահ է, որ միայն այդ դեպքում լոնդոնյան ակումբը կկարողանա պայքարել չեմպիոնական տիտղոսի համար:

Հիշեցնենք, որ 53-ամյա Կոնտեն անգլիական ակումբը գլխավորում է 2021 թվականից:

Կոնտեի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին: