Հարի Քեյնը կարող է նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել «Թոթենհեմի» հետ

Լոնդոնի «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել ակումբի հետ, հայտնում է BBC-ն:

Աղբյուրի համաձայն, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը վստահ է, որ կկարողանա պայմանագիրը երկարաձգել ֆուտբոլիստի հետ։ Քեյնի ներկայիս պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը:

Հարկ է նշել, որ Քեյնի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Մյունխենի «Բավարիան»։