Հայտնի է Իսպանիայի Սուպերգավաթի ժամանակացույցը

Իսպանիայի Սուպերգավաթի 2022 -2023թթ խաղարկությանը կմասնակցի 4 թիմ. Կմրցեն Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը», փոխչեմպիոն կատալոնական «Բարսելոնան» ու գործող գավաթակիր Սևիլիայի «Բետիսն» ու գավաթի եզրափակիչի մասնակից «Վալենսիան»:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է հանդիպումների ժամանակցույցը.

  • Առաջին կիսաեզրափակիչում հունվարի 11-ին կմրցեն «Ռեալն» ու «Վալենսիան»:
  • Երկրորդ կիաեզրափակիչում ուժերը կչափեն «Բարսելոնան» ու «Բետիսը»:

Եզրափակիչը կկայանա հունվարի 15-ին: