Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը նշել է, որ դեմ չի լինի գլխավորել ազգային հավաքականներից մեկը։
Տուխելը ցանկանում է պայքարել Եվրոյում և Աշխարհի առաջնությունում հաղթելու համար.
«Ազգային հավաքակա՞ն. Ինչու ոչ: Շատ չեմ մտածել այս տարբերակների մասին, բայց անշուշտ դեմ չեմ լինի:
Անհրաժեշտության դեպքում կդիտարկեմ նման տարբերակ»,- նշել է Տուխելը։