Պաշտոնական. Խուլեն Լոպետեգին «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ

Իսպանացի Խուլեն Լոպետեգին պաշտոնապես գլխավորեց անգլիական «Վուլվերհեմփթոնը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

56-ամյա մասնագետը աշխատանքը կսկսի նոյեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ նախկինում Լոպետեգին մարզել է պորտուգալական «Պորտուն», Մադրիդի «Ռեալն» ու անդալուզական «Սևիլիան»:

Անգլիայի առաջնության 13 տուրից հետո «Վուլվերհեմփթոնը 10 միավորով 19-րդ տեղում է: