Թոմաս Տուխելը խոսել է ազգային հավաքական գլխավորելու հնարավորության մասին

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը նշել է, որ դեմ չի լինի գլխավորել ազգային հավաքականներից մեկը։

Տուխելը ցանկանում է պայքարել Եվրոյում և Աշխարհի առաջնությունում հաղթելու համար.

«Ազգային հավաքակա՞ն. Ինչու ոչ: Շատ չեմ մտածել այս տարբերակների մասին, բայց անշուշտ դեմ չեմ լինի:

Անհրաժեշտության դեպքում կդիտարկեմ նման տարբերակ»,- նշել է Տուխելը։