Սերխիո Ռամոսը կարող է փոխել ակումբային գրանցումը

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում, հայտնում է Todofichajes-ը։

Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Դեյվիդ Բեքհեմի համասեփականատեր Մայամիի «Ինտերը»: Ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին։