Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իտալական «Ռոմայում» պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքի մասին։
«Ես Ժոզեին ճանաչում եմ երկար տարիներ, կարծում եմ, որ Հռոմում աշխատանքը փոխել է նրան: Նրանց միությունը կատարյալ է ինչպես ակումբի, այնպես էլ անձամբ Մոուրինյոյի համար:
Ժոզեն ականավոր մարզիչ է: Նրա մակարդակը մնում է նույն մակարդակի վրա»,- մարզչի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը։