Միկել Արտետա. «Նույնիսկ երկու գոլ խփելով, նա ցանկանում է չորսը խփել»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի հարձակվող Գաբրիել Ժեզուսի գոլային երաշտին մասին:

«Նա իսկապես անհանգստացած է այս կապակցությամբ, նույնիսկ երկու գոլ խփելով՝ նա ցանկանում է չորսը խփել: Նա այսօր ուներ մի քանի լավ հնարավորություններ, որոնցից չօգտվեց, բայց իր խաղով մեծ հոգուտ է բերում թիմին: Վերջերս նա երեք գոլային փոխանցում է կատարել, այսօր ակտիվորեն մասնակցել է գրոհներին։ Գոլերը կվերադառնան նրա մոտ»,- մարզչի խոսքերը մեջբերում է The Sun-ը: