Ժերար Պիկեն հրաժարվել է ավելի քան 50 միլիոն եվրոյից

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի որոշումը կհեշտացնի ակումբի գործերը տրանսֆերային շուկայում, հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն, պաշտպանը հրաժարվել է ավելի քան 50 միլիոն եվրոյից, և դա միանշանակ կօգնի «Բարսելոնային» ապագա ձեռքբերումների հարցում:

Կատալոնացիները ևս մեկ անգամ կկարողանան գալիք տրանսֆերային պատուհաններում պայքարել բարձրակարգ ֆուտբոլիստների համար, այդ թվում՝ ակումբի վաղեմի նպատակը՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդո Սիլվան է: