«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է իր հայրենակից Ժերար Պիկեի կարիերան ավարտելու մասին որոշմանը։
«Չգիտեմ ինչ ասել: Պիկեն հիանալի ֆուտբոլիստ էր, ուներ հիանալի կարիերա։ Մենք նրան կկարոտենք ֆուտբոլում»,- մարզչի խոսքերը մեջբերում է The Sun-ը:
Ժերար Պիկեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2008 թվականից՝ կատալոնական թիմի կազմում անցկացրել է ավելի քան 600 հանդիպում: