Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ԱԱ -2022 – ին ընդառաջ կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին ընդգրկել է Իսպանիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում, հայտնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը հավաքականում կարիերան ավարտել էր 2018-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Պիկեն կատալոնական ակումբի կազմում մասնակցել է ընդամենը 8 հանդիպման:
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը կկայանա Կատարում մեկնարկը՝ նոյեմբերի 20-ին:
Իսպանիան ընդգրկված է E խմբում, որտեղ մրցակիցներն են Ճապոնիան, Կոստա Ռիկան ու Գերմանիան: