«Թոթենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբերգը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դանիացուն անձամբ է ցանկանում թիմ հրավիրել։
Տրանսֆերի իրականացման համար խոչընդոտ կարող է լինել Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունից առաջ կանոնավոր խաղային պրակտիկա ձեռք բերելու ֆուտբոլիստի ցանկությունը, քանի որ նոր ակումբում նա չի լինի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։
Անցած մրցաշրջանում Հոյբերգը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։