Յուլիան Նագելսման. «Չեմպիոնների Լիգայում չի կարելի թուլանալ»

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի տնային հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ գովեստի խոսքեր է հնչեցրել մրցակցի հասցեին:

««Ինտերն» ու «Բարսելոնան» հրաշալի կազմ ունեն: Ամեն ինչ որոշեցին մանրուքները: Չեմպիոնների Լիգայում չի կարելի թուլանալ: «Ինտերն» ունի տեխնիկապես և ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստներ, այդ պատճառով էլ ինձ համար անակնկալ չէր, որ նրանք գերազանցեցին «Բարսային»: Սիմոնե Ինձագին լավ աշխատանք է կատարում:»,- Նագելսմանի խոսքը փոխանցում է Bayern & Germany-ն: