«Բարսելոնան» չի ցանկանում գնել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան չի տեղափոխվի «Բարսելոնա»:

Ինչպես հայտնում է MD-ն, կատալոնական ակումբի ղեկավարությունը այլևս չի ցանկանում գնել ֆուտբոլիստին, պատճառը Ֆրենկի դե Յոնգի հրաշալի մարզավիճակն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բերնարդո Սիլվան կարող է «Մանչեսթեր Սիթիի» հետ նոր պայմանագիր կնքել: