Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան մոտ ժամանակներս կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը հույս ունի պորտուգալացուն պահել ակումբում և նրան հինգ տարվա պայմանագիր առաջարկել բարելավված պայմաններով։
Ինչպես հաղորդում է Manchester City News-ը, 28-ամյա կիսապաշտպանը երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում», և ամենայն հավանականությամբ, նա կստորագրի նոր պայմանագիրը: