Դևիդ Մոյես. «Թիմը լավ հանդիպում անցկացրեց»

«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարծում է, որ իր թիմը լավ հանդիպում անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղում (0:1)։

«Ֆուտբոլիստները հիանալի աշխատանք կատարեցին: Միգուցե մենք կարող էինք ավելի լավ խաղալ առաջին խաղակեսում։

Հատկապես երկրորդ խաղակեսում ինձ թվում էր, որ գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ ունեինք»,- մարզչի խոսքերը մեջբերում է Manchester Evening News-ը։