Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իտալական ակումբն իր առաջատարի համար 65 միլիոն եվրոյի առաջարկ է ստացել։
Հաղորդվում է, որ նեապոլցիների ղեկավարները որոշել են ժամանակ հատկացնել մտածելու համար։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Գործարքը կքրող է կայանալ առաջիկա հունվարին:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 9 հանդիպում, և դարձել 5 գոլի հեղինակ: