Ռումինացի հարձակվող Ադրիան Մուտուն պատմել է, թե ինչպես է Զլատան Իբրահիմովիչը թիմակցին ոտքերից կախել երկրորդ հարկի պատուհանից։
Այդ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա և Իբրահիմովիչը հանդես էին գալիս «Յուվենտուսում»:
«Մենք երկրորդ հարկում էինք։ Զլատանն ինձ ասաց, որ բացեմ մեր սենյակի դուռը։ Բլասին քայլեց միջանցքով։ Զլատանը բռնեց նրան, քարշ տվեց սենյակ և դուրս հրեց պատուհանից։
Նա Բլազիին կախեց պատուհանից, ոտքերը բռնած և ասաց. «Ուրիշ բան կա՞ ասելու»: Բլասին բղավում էր, իսկ Զլատանը իջեցրեց նրան և ժպտաց»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia ամսագիրը: