«Լացիոն» փոխարինող է փնտրում Չիրո Իմոբիլեին

Իտալական «Լացիոն» ցանկանում է փոխարինող փնտրել Չիրո Իմոբիլեին, հայտնում է Corriere dello Sport-ը:

Մայրաքաղաքային ակումբը տեսադաշտում ունի երկու հարձակվող Իսպանիայի առաջնությունում: Խոսքը Ռաֆա Միրի (Սևիլիա) և Լուկաս Բոյեի (Էլչե) մասին է։

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Իմոբիլեն դուրս մնաց մինչև այս տարվա վերջ: