Չավի. «Չգիտեմ, թե ինչու են երկրպագուները սուլում Ժերար Պիկեին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն աջակցել է թիմի պաշտպան Ժերար Պիկեին, ում երկրպագուները սուլել են:

«Ես խնդրել եմ «Բարսելոնայի» երկրպագուների միասնությունը, և ժամանակն է, որ երկրպագուները, ղեկավարությունը, լրատվամիջոցները, անձնակազմը համախմբվեն:

Միակ բանը, որ կարող եմ ասել Պիկեի մասին այն է, որ անկախ նրանից նա խաղում է, թե ոչ, նա հանդերձանքի մեջ է։ Պիկեն քրտնաջան աշխատում է թիմի համար, անկախ նրանից, որ նա խաղում է 10 րոպե, թե 90», – Չավիի խոսքերը մեջբերում է goal-ը: