«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկություններով ֆուտբոլիստի ներկայացուցիչ Ժորժե Մենդեշը Անգլիայի ռեստորաններից մեկում հանդիպել է «Բարսելոնայի» ղեկավարության հետ։
Հարկ է նշել, որ Մենդեսը նաև «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Բերնարդո Սիլվայի գործակալն է: