«Չելսիի» պաշտպանը բաց կթողնի Աշխարհի Առաջնությունը

«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը բաց կթողնի Քաթարում կայանալիք 2022թ-ի Աշխարհի Առաջնությունը:

Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրի «Միլանի» հետ արտագնա խաղում ստացած ծնկի վնասվածքից հետո ֆուտբոլիստը այսօր բուժզննում է անցել և հայտնի է դարձել, որ բաց կթողնի մոտ 8 շաբաթ: