Կարլո Անչելոտին խոսել է «Բարսելոնայի» խաղաոճի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Բարսելոնայի» հետ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական հանդիպման մասին։

«Մենք սեփական հարկի տակ ենք մրցելու «Բարսելոնայի» հետ, բայց դա ոչինչ չի նշանակում: «Բարսելոնան» մեծագույն ակումբ է, բայց, եթե նրանք չփոխեն իրենց խաղաոճը ապա ոչնչի չեն հասնի: Մեզ բարդ հանդիպում է սպասվում, փորձելու ենք հաղթանակի հասնել», – մարզչի խոսքերը մեջբերում է as-ը: