Պաշտոնական. Հայաստանի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածու Անդրեյ Տալալաևը գլխավորեց «Տորպեդոն»

Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ, ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևը ստանձնել է է Մոսկվայի «Տորպեդոյի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այս պաշտոնում 50-ամյա մասնագետը փոխարինել է Նիկոլայ Սավիչևին, որը թիմը գլխավորում էր օգոստոսի 19-ից՝ Ալեքսանդր Բորոդյուկի հեռանալուց հետո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տալալաևը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, սակայն ՀՖՖ-ն հերքել էր այս տեղեկությունը: