Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն տվել է «Ոսկե գնդակի» հիմնական ֆավորիտի անունը

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն վստահ է, որ այս տարի «Ոսկե գնդակը» կնվաճի Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։

«Այո, մյուս ֆուտբոլիստները նույնպես շանսեր ունեն, բայց մեծ տարբերություն կա Բենզեմայի նվաճումների և մնացածների միջև»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Noti Merica-ն։

2022 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Փարիզում։