Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն վստահ է, որ այս տարի «Ոսկե գնդակը» կնվաճի Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։
«Այո, մյուս ֆուտբոլիստները նույնպես շանսեր ունեն, բայց մեծ տարբերություն կա Բենզեմայի նվաճումների և մնացածների միջև»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Noti Merica-ն։
2022 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Փարիզում։