Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի արտագնա խաղում կատալոնական «Բարսելոնայի» հետ գրանցած ոչ – ոքիի մասին:
«Ես շնորհավորեցի տղաներին. մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք լուրջ մրցակցի դեմ։ Մենք լուրջ աշխատանք կատարեցինք՝ կռվեցինք պաշտպանությունում:
Կարող էինք փլեյ-օֆֆ դուրս գալ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա»,- մարզչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:՝