ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ջախջախեց Չեխիային

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2024թ. աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի 3-րդ տուրում Պլզենում ջախջախեց Չեխիային 4-1 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը, և մեկ գոլ էլ իր հաշվին գրանցեց Արթուր Մելքոնյանը:

Հայաստանի հավաքականն անցկացրած 3 խաղերից հետո 9 միավորով գլխավորում է խմբի առաջին հորիզոնականը:

Հարկ է նշել, որ Հայաստանի հավաքականին երբևէ չէր հաջողվել հաղթահարել աշխարհի առաջնության հիմական փուլի արգելքը։