«Բավարիան» ցանկանում է գնել «Թոթենհեմի» ֆուտբոլիստին

Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, որը կփոխարինի թիմի նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:

Ինչպես հայտնում է Fichajes-ը, Մյունխենի «Բավարիան» պատրաստվում է գալիք ամառ «Թոթենհեմին» առաջարկել ավելի քան 100 միլիոն եվրո աստղային ֆուտբոլիստի համար: