Սերխիո Ագուերո. «Էրլինգ Հոլանդը ունի այն, ինչ անհրաժեշտ է ռեկորդներ գերազանցելու համար»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է «Սիթիի» ներկայիս հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին, ով այս ամառ մանչեսթերյան ակումբին միանալուց հետո կարողացավ մի քանի ռեկորդներ սահմանել։

«Հոլանդը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, անհնար է չսիրել նրա խաղը: Արդեն այդ տարիքում, նա ունի այն, ինչ անհրաժեշտ է ռեկորդներ գերազանցելու համար», ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BBC-ն: