«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն ասել է, թե որքան է ակումբը գնահատում կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին։
«Ես համաձայնություն չունեմ Սերգեյի գործակալի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստին «Յուվենտուսին» կամ որևէ այլ ակումբի վաճառելու վերաբերյալ:
Այժմ Միլինկովիչ-Սավիչն արժե 120 միլիոն եվրո, սակայն գինը ամեն ամիս աճում է»,- Լոտիտոյի խոսքերն է մեջբերում Il Messaggero-ն:
2022/23 մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում անցկացրած 12 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը 27-ամյա սերբի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողի համար հավակնում են «Յուվենտուսը», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն և մի շարք այլ եվրոպական թոփ-ակումբներ։