«Մանչեսթեր Յունայթեդը» նոր տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Սասուոլոյի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատտեսի ծառայություններով, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

Անգլիական ակումբի սկաուտները վերջին հանդիպումներից մեկի ժամանակ հետևել են 23-ամյա իտալացու խաղին։ Ֆուտբոլիստին հավակնում են գնել նաև «Արսենալը», «Բրայթոնը» և «Վեսթ Հեմը»:

2022/23 մրցաշրջանում Ֆրատտեսին «Սասուոլոյի» կազմում անցկացրած 10 խաղում 3 գոլ է խփել։ Transfermarkt.com պորտալը խաղացողին գնահատում է 20 միլիոն եվրո: