«Վալենսիան» բանակցություններ է վարում պաշտպան Խոսե Գայայի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Ակումբը 27-ամյա իսպանացուն առաջարկում է պայմանագիր մինչև 2027 թվականի հունիսի վերջ։
Գայան «Վալենսիայի» սան է և կրում է, նաև թիմի ավագի թևկապը։ 2022/23 մրցաշրջանում նա 4 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։