Վինիսիուս Ժունիորը անսպասելի որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ՝ ղեկավարության առաջադրած պայմաններով, հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ Վինիսիուսը բանակցությունների ընթացքում նոր պայմաններ է առաջ քաշել, որոնցում պահանջում, է դառնալ ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ֆուտբոլիստին պահել ակումբում, սակայն հրաժարվել է բավարարել նրա պահանջները։

Արդյունքում Վինիսիուսը որոշել է հեռանալ թիմից, իսկ բանակցային գործընթացը դադարեցվել է։

Կողմերի միջեւ գործող պայմանագիրը հաշվարկված է մինչեւ 2024 թվականի ամառ։