Պսշտոնական. Դանիելե դե Ռոսին ՍՊԱԼ-ի գլխավոր մարզիչ

Իտալիայի հավաքականի և Հռոմի «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին նշանակվել է իտալական ՍՊԱԼ-ի գլխավոր մարզիչ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Դե Ռոսսին 2021 թվականի մարտից օգոստոս ամիսներին աշխատել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի շտաբում:

ՍՊԱԼ-ը Բ Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 խաղերից հետո 9 միավորով 14-րդն է: