Պաշտոնական. Միշել Տեր-Զաքարյանը լքեց «Բրեստի» գլխավոր մարզչի պաշտոնը

Հայազգի ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է ֆրանսիական «Բրեստի» գլխավոր մարզչի պաշտոնից, գրում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում «Բրեստն» անցկացրած 10 խաղերից հետո վաստակած 6 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է:

Հավելենք, որ Միշել Տեր-Զաքարյանը Հայաստանի ազգային հավաքականում խաղացել է 1996-1997-ին: