Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն պատմել է, թե ինչ է ակնկալում «Մաքկաբիի» հետ Չեմպիոնների Լիգայի առաջիկա խաղից։
«Ֆուտբոլիստները հանդերձարանում անընդհատ խոսում են միմյանց հետ, բոլորը ցանկանում են հաղթել: «Յուվենտուսը» լավ խումբ ունի, և, հետևաբար, մնացած հանդիպումներում պետք է ամեն ինչ տալ առավելագույնի։ Մենք ցանկանում ենք հաղթել առաջիկա խաղում, իսկ հետո դուրս գալ փլեյ-օֆֆ»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։