Լիոնել Մեսսին բարդ երկընտրանքի առաջ է կանգնած

Հարձակվողը պետք է որոշի՝ մնալ ՊՍԺ-ում, թե վերադառնալ «Բարսելոնա»: Նրա ընտրությունից շատ բան է կախված։

Լիոնել Մեսսին ասել է, որ Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությունը վերջինն է լինելու իր համար։ 35-ամյա հարձակվողը կողմնորոշվել է Արգենտինայի հավաքականում իր հեռանկարների հարցում։ Միանգամայն այլ իրավիճակ է ակումբային մակարդակում։ Մեսսին դժվար երկընտրանքի առաջ է կանգնել նա պետք է ընտրի այն ակումբը, որի հետ կկնքի իր կյանքի վերջին մեծ պայմանագիրը հաջորդ ամառ ազատ գործակալությունների շուկա մտնելուց հետո։