«Յուվենտուսի» հարձակվողը բաց կթողնի «Տորինոյի» դեմ հանդիպումը

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատմել է, թե երբ հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կկարողանա խաղադաշտ վերադառնալ։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հոկտեմբերի 15-ին «Տորինոյի» հետ։

«Նա հաստատ չի խաղա «Տորինոյի» դեմ.: Ֆուտբոլիստը դեռ պետք է վերականգնի իր վստահությունը, նրան ժամանակ է պետք։ Բայց վերականգնումը շատ լավ է ընթանում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը: