«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի ֆուտբոլիստների հետ մասնակցել է հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցելու արշավին։
Երիտասարդ երկրպագուներին հնարավորություն է ընձեռվել այցելել Քարինգթոնում գտնվող ակումբի մարզաբազա։ Երեխաները ֆուտբոլիստներից ստորագրություններ են ստացել, նկարվել անգլիական ակումբի աստղերի հետ և մասնակցել մարզչական կենտրոնի շրջայցին։
