Անտոնիո Կոնտեն կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

«Տոտենհեմը» դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ նոր պայմանագիր ստորագրելու տարբերակը, հայտնում է football365.com-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարները պատրաստ են իտալացուն դարձնել առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչը՝ առաջարկելով տարեկան 23 միլիոն եվրո աշխատավարձ: